Լրահոս

20.02.2012 15:41


Քննարկվել են քաղաքային տնտեսությանն առնչվող հարցեր

Քննարկվել են քաղաքային տնտեսությանն առնչվող հարցեր

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, նշվել է, որ, չնայած վարչական շրջաններն ակտիվ և շարունակական աշխատանք են տանում մայրաքաղաքի ձնամաքրումն իրականացնելու և ձյան կուտակումները վերացնելու ուղղությամբ, սակայն արդյունքները գոհացուցիչ չեն հատկապես մայթերի ու բակային տարածքների մասով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ զուգահեռաբար շարունակվում են նաև բնակելի և հասարական շենքերի տանիքներից սառցալեզվակների հեռացման աշխատանքները:

Ձնհալքի ջրերից և հեղեղումներից պաշտպանելու, ինչպես նաև բնականոն ջրահեռացումը կազմակերպելու նպատակով հանձնարարվել է կարգաբերման և մաքրման աշխատանքներ տանել ջրահեռացման համակարգերի`հեղեղատների, ջրանցքների ու ջրատարների մասով և ներկայացնել այդ աշխատանքների ամբողջական ծրագիր:

Զեկուցվել է, որ ձնահեռացման աշխատանքներում որոշակի դժվարություններ են առաջացնում նաև մայթերի մոտ կայանած ավտոմեքենաները:

Տրասպորտի վարչության պետը զեկուցվել է , որ ամբողջությամբ ուսումնասիրվել և պատրաստ է վարչական շրջանների այն մայթերի ցանկը, որտեղ իրականացվում է մեքենաների ապօրինի կանգառում: Ըստ այդմ հանձնարարվել է համապատասխան կառույցների հետ միջոցներ ձեռնարկել երևույթը կանխելու ուղղությամբ:

Զեկուցվել է նաև, որ տարբեր կառույցների ու հասակական կազմակերպությունների հետ շարունակվում է հասարական տրասպորտի աշխատանքների մոտնիթորինգը: Շուրջ 100 երթուղիներում իրականացվող ուսումնասիրությունները դեռ շարունակվում են:

Անդրադառնալով մայրաքաղաքի բնակելի շենքերի մուտքերում և բակերում իրականացովող ապօրինի առևտրի կնախարգելմանը` Կամո Արեյանը նշել է, որ դեպքերը կանխելու նպատակով վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը, ինչպես նաև աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար ակտիվացնել համագործակցությունը համատիրությունների հետ:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի շուկաների և ստորգետնյա անցումների անիտարական վիճակի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքում ընդհանուր առմամբ վիճակը գնահատվել է բավարար: Վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվում է ամենօրյա հսկողություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը