Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ. «Ոստիկանության տեսանյութում արտահայտված կարծիքը ոչ կոմպետենտ է»
ՀՀ Ոստիկանության «Հերթապահ մաս» հաղորդաշարի փետրվարի 19-ի կիրակնօրյա թողարկման մեջ տեղ գտած սյուժեում ավիացիոն անվտանգության մասին ոչ պատեհ առիթով արված մեկնաբանության վերաբերյալ հայտնում ենք մեր մտահոգությունը և տեղեկացնում.
ՀՀ Ավիացիայի մասին օրենքի 52-րդ հոդվածով և ՀՀ Կառավարության թիվ 944 որոշմամբ, ՀՀ Ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով, ավիացիոն անվտանգության գործառույթն իրականացվում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող Ավիացիոն անվտանգության ծառայության կողմից, որը գործում է օդանավակայանի կազմում, կոորդինացվում է ՀՀ ԱԱԾ-ի կողմից և առաջնորդվում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO), ECAC ձեռնարկներով` նպատակ ունենալով ապահովել քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից:
Հարկ է նշել, որ ԱՄՕ Ավիացիոն անվտանգության ծառայութան անձնակազմը, տեխնիկական միջոցները և ընթացակարգերը սերտիֆիկացված են միջազգային համապատասխան մարմինների կողմից (ICAO, ECAC): Ծառայության բարձր պատրաստվածությունն ու տեխնիկական ժամանակակից սարքավորումներով հագեցվածությունը ճանաչված են լավագույններից մեկը Եվրոպայում: Հետևաբար, տեսանյութում արտահայտված կարծիքը ոչ կոմպետենտ է և կայացվել է ոչ համապատասխան մասնագիտական պատրաստվածություն ունեցող մարմնի կողմից:
Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ. «Ոստիկանության տեսանյութում արտահայտված կարծիքը ոչ կոմպետենտ է»
ՀՀ Ոստիկանության «Հերթապահ մաս» հաղորդաշարի փետրվարի 19-ի կիրակնօրյա թողարկման մեջ տեղ գտած սյուժեում ավիացիոն անվտանգության մասին ոչ պատեհ առիթով արված մեկնաբանության վերաբերյալ հայտնում ենք մեր մտահոգությունը և տեղեկացնում.
ՀՀ Ավիացիայի մասին օրենքի 52-րդ հոդվածով և ՀՀ Կառավարության թիվ 944 որոշմամբ, ՀՀ Ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով, ավիացիոն անվտանգության գործառույթն իրականացվում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող Ավիացիոն անվտանգության ծառայության կողմից, որը գործում է օդանավակայանի կազմում, կոորդինացվում է ՀՀ ԱԱԾ-ի կողմից և առաջնորդվում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO), ECAC ձեռնարկներով` նպատակ ունենալով ապահովել քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից:
Հարկ է նշել, որ ԱՄՕ Ավիացիոն անվտանգության ծառայութան անձնակազմը, տեխնիկական միջոցները և ընթացակարգերը սերտիֆիկացված են միջազգային համապատասխան մարմինների կողմից (ICAO, ECAC): Ծառայության բարձր պատրաստվածությունն ու տեխնիկական ժամանակակից սարքավորումներով հագեցվածությունը ճանաչված են լավագույններից մեկը Եվրոպայում:
Հետևաբար, տեսանյութում արտահայտված կարծիքը ոչ կոմպետենտ է և կայացվել է ոչ համապատասխան մասնագիտական պատրաստվածություն ունեցող մարմնի կողմից:
Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ