Լրահոս

20.02.2012 17:14


Նշանակվել է «Ժառանգության» Հատուկ ծրագրերի պատասխանատու

Նշանակվել է «Ժառանգության» Հատուկ ծրագրերի պատասխանատու

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ եւ ԵԺԿ-ին անդամակցության հանգրվանից ելնելով` հիմնվել է «Ժառանգություն» կուսակցության Հատուկ ծրագրերի պատասխանատուի պաշտոն, որը վստահվել է Լուսինե Պետրոսյանին:

Լուսինե Պետրոսյանը մասնագիտությամբ լրագրող է, հանդես է եկել հայաստանյան մամուլում` հիմնականում «Ազգ» (1993-98), «Առավոտ» (1999-2003) «Հրապարակ» (2008-11) օրաթերթերում: 2012-ին առաջադրվել է լրագրության ասպարեզում բարձրագույն պարգեւի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Guillermo Cano մրցանակի համար:

Ի դեպ, Լուսինե Պետրոսյանը հարյուրավոր այն քաղաքացիների թվում է, ովքեր վերջին ամիսներին անդամագրվել են «Ժառանգություն» կուսակցությանը: Նրանց թվում է նաեւ IQ ամսագրի խմբագիր Գոհար Հայրապետյանը, ով այժմ «Ժառանգություն» կուսակցության Շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովի ակտիվ անդամներից է:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը