Լրահոս

20.02.2012 17:37


Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Տեղաբաշխվել են  500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Փետրվարի 20-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3919B123 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 705 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 705 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 470 065 482 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.3976 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 դիլեր:

Այս խորագրի վերջին նյութերը