Լրահոս

21.02.2012 12:16


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վառելիք է գողացել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վառելիք է գողացել
Փետրվարի 20-ի գիշերը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները Քաջարան քաղաքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված  Արման Գ.-ին, որի վարած «Ֆոլսքվագեն» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել է 20 լիտրանոց 4 տարա` 80 լիտր դիզելային վառելիքով:
Պարզվել է, որ Արման Գ.-ն վառելիքը գողացել է նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայից:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը