Լրահոս

13.05.2009 17:26


Լյուդմիլա Սարգսյան. «Կողմ եմ, որ «ճանապարհային քարտեզը» գաղտնազերծվի

Լյուդմիլա Սարգսյան. «Կողմ եմ, որ «ճանապարհային քարտեզը» գաղտնազերծվի

Ապրիլի 22-ին  Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունների համատեղ հայտարարության վերաբերյալ Եվրոպայի հայկական կազմակերպությունները հայտարարել են, թե այն «անօրինական և անբարոյական» են համարում, և ասել են, որ դա վկայում է Հայաստանի արտաքին քաղաքականության տապալման մասին։ Կազմակերպությունները նաև պահանջել են հրապարակել «ճանապարհային քարտեզը»։

Եվրոպայի հայկական կազմակերպության հայտարարության վերաբերյալ «7օր»-ին իր տեսակետն է հայտնել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։

-Միանշանակ կողմ եմ, որ այդ փաստաթուղթը պետք է գաղտնազերծվի։ Եթե այն, ինչ մեր իշխանությունների կողմից  ասվում է էկրաններից, ճշմարտություն է, ապա ի՞նչն է խանգարում, որ նրանք իրոք ներկայացնեն այդ փաստաթուղթը։

 

Այս խորագրի վերջին նյութերը