Լրահոս

22.02.2012 12:31


Սպանություն Նուբարաշենում

Փետրվարի 21-ին՝ ժամը 11։50-ին, «շտապօգնության» ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի տնակներից մեկի մերձակայքում տղամարդու դիակ է հայտնաբերվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը 45-ամյա Լյովա Ապրոյանին պատկանող կիսակառույց տնակի մոտ հայտնաբերել է 45-ամյա  Գրիգոր Հաջի-Պողոսյանի  դիակը` բռնության հետքերով:
Նույն օրը՝ ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Նուբարաշենի Ա-2 թաղամասից բերման են ենթարկել Լյովա Ապրոյանին. նա խոստովանել է, որ փետրվարի 20-ի երեկոյան՝ ժամը 19-ի սահմաններում, տանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանել է Գրիգոր Հաջի-Պողոսյանի  հետ և բռունցքներով հարվածներ հասցրել նրա դեմքին ու գլխին:
Ապրոյանը ձերբակալված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը