Լրահոս

22.02.2012 12:33


Հղի կնոջը պատգարակով հասցրել են խաչմերուկ

Հղի կնոջը պատգարակով հասցրել են խաչմերուկ

Փետրվարի 21-ին՝ ժամը 14։56-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս-Ալագյազ գյուղերի ճանապարհահատվածին ձնակույտի մեջ է մնացել թրթուրավոր տրակտոր` երեք ուղևորներով, որոնցից մեկը վատառողջ է։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Ժամը 15։11-ին Ծաղկահովիտից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 15։42-ի սահմաններում փրկարարները հասել են Ալագյազ-Ճարճակիս գյուղերի խաչմերուկ. ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած մոտ 3 կիլոմետր ճանապարհը փրկարարները հաղթահարել են ոտքով։

Պարզվել է, որ 20-ամյա ուղևորուհուն՝ Գյուլնարա Ֆարոյանին, անհրաժեշտ է տեղափոխել ծննդատուն։ Ժամը 16։45-ի սահմաններում հրշեջ-փրկարարները նրան պատգարակով հասցրել են Ճարճակիս-Ալագյազ գյուղերի խաչմերուկ, որտեղից էլ ավտոմեքենայով տեղափոխել են Ապարան քաղաքի հիվանդանոց։

Այս խորագրի վերջին նյութերը