Apple-ի գործարաններում ինքնասպանություններն աճում են
Apple-ի գլխավոր կապալառուներից չինական «Foxconn»-ն իր աշխատակիցներին շահագործում է ծանրագույն պայմաններում, ինչի հետևանքով էլ ընկերությունում գրանցվել է ինքնասպանությունների կտրուկ աճ։ Միջազգային դիտորդների կարծիքով Թայվանի և Չինաստանի էլեկտրոնիկայի գործարաններում միլիոնից ավելի աշխատակիցներն աշխատում են շաբաթվա յոթ օրը՝ օրական մինչև 14 ժամ՝ ստանալով ամսական 285-397 դոլար։
2010 –ին աշխարհում էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրող «Foxconn Technology» ընկերության ընկերության 10 աշխատակից ցած էր նետվել բարձրահարկ շինությունից, 1-ը՝ կտրել երակները, 2011–ին ընկերության գործարաններում գրանցվել է ինքնասպանության 18 փորձ, որոնցից 14-ն ավարտվել է մահվամբ: Իսկ տարեսկզբին ընկերության 32 հազ աշխատակիցներից 150-ն Ուխան քաղաքում բարձրացել էր եռահարկ շինության տանիքը՝ սպառնալով ցած նետվել: Ութ ժամ շարունակ մարդիկ սպառնում էին նետվել տանիքից, եթե չբարձրացվեն աշխատավարձերը: Թեև կոնֆլիկտը կարգավորվել է առանց զոհերի, սակայն 45 մարդ հեռացվել է աշխատանքից։
Ընկերության ղեկավարությունը ստեղծված վիճակից դուրս գալու համար 20 տոկոսով կբարձրացնի աշխատավարձերը։
Apple-ի գործարաններում ինքնասպանություններն աճում են
Apple-ի գլխավոր կապալառուներից չինական «Foxconn»-ն իր աշխատակիցներին շահագործում է ծանրագույն պայմաններում, ինչի հետևանքով էլ ընկերությունում գրանցվել է ինքնասպանությունների կտրուկ աճ։
Միջազգային դիտորդների կարծիքով Թայվանի և Չինաստանի էլեկտրոնիկայի գործարաններում միլիոնից ավելի աշխատակիցներն աշխատում են շաբաթվա յոթ օրը՝ օրական մինչև 14 ժամ՝ ստանալով ամսական 285-397 դոլար։