Այն պահից սկսած երբ հայտնի դարձավ, որ կոալիցիոն ուժերն առանձին են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին՝ Արթուր Բաղդասարյանը հայտնվեց շատ ծանր դրության մեջ։ ՕԵԿ–ում հիմա արտակարգ իրավիճակ է ստեղծվել, այնքան արտակարգ, որ անգամ Արտակարգ իրավիճակների նախարարին ցուցակի երրորդ համարում ընդգրկելով՝ վիճակը հազիվ թե շտկվի։ Բայց, ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում։
Ա. Բաղդասարյանի հույսն այժմ փողն է։ Միայն փողը։ Բացառապես փողը։ Հրազդանի քաղաքապետի ընտրություններից ոգևորված ՕԵԿ առաջնորդը որոշել է համալրել կուսակցական բյուջեն, որպեսզի ինքն էլ, ավագ գործընկեր ՀՀԿ–ի պես, «յուղի» սոցիալապես անապահով խավերին ու փորձի հաղթահարել հինգ տոկոսանոց շեմը։
Ընտրություններին «պատշաճ» ձևով ներկայանալն ու փողից չնեղվելու ցանկությունն է, հավանաբար, պատճառը, որ Արթուր Բաղդասարյանին կից գործող գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող «Հայասի» գործարանը շշերի մեծ խմբաքանակ է ներմուծել ու, մեր ունեցած տեղեկություններով, չի մաքսազերծել դրանք։ Եթե լուրերն այդ հավաստի են, ապա ստացվում է, որ Ա. Բաղդասարյանը բյուջե փող չի մուծում, որպեսզի կարողանա ընտրակաշառքային մրցավազքում հետ չմնալ «լավ ընտրությունների» և «որակական հեղափոխությունների» ջատագովներից։
Մամուլում բազմիցս նշվել է, որ ՕԵԿ–ը հաճախ նվերներ է բաժանում կուսակիցներին և այդ նվերների մեջ իր կայուն տեղն ունի «Հայասի»–ի արտադրանքը։ Փաստորեն, Բաղդասարյանը մի կողմից խուսափում է հարկային պարտավորությունները կատարելուց, իսկ մյուս կողմից էլ պետության հաշվին ընտրողներին է սիրաշահում՝ զուգահեռաբար խոսելով օրինաց երկիր կառուցելու մասին։
Հարկ է նկատել, որ Պետական եկամուտների կոմիտեն, հակառակ պնդումներին, ընտրովի վերաբերմունք է ցույց տալիս հարկատուներին։ Համենայնդեպս Արթուր Բաղդասարյանը, դատելով ամենից, հայտնվել է արտոնյալի կարգավիճակում։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ տնտեսվարող սուբյեկտը շիշ է ներմուծում կամ համալսարան է «աշխատացնում» և չի վճարում իր մաքսն ու հարկը, իսկ ՊԵԿ–ը աչքաթող է անում դա։ Հետաքրքիր է, եթե այլ կազմակերպություն ապրանք ներմուծեր և չմաքսազերծեր դրանք, ապա ՊԵԿ–ում նո՞ւյն կերպ լոյալ վերաբերմունք կդրսևորեին։
Եթե հիշում եք, Սերժ Սարգսյանն իր ելույթներից մեկում նշել էր, թե գործարարությունը պետք է տարանջատված լինի իշխանությունից ու պետական կառավարման համակարգից։ Արթուր Բաղդասարյանի օրինակով մենք տեսնում ենք, որ գործարարությունը, կախված անձից, ոչ միայն չի տարանջատվում պետական կառավարման համակարգից, այլ գործարարությամբ զբաղվող պաշտոնյան շրջանցում է պետական բյուջեն և պատրաստվում «եվրոպական» չափանիշներով ընտրություններին։ Սերժ Սարգսյանի խոսքն ու գործը, ինչպես միշտ, համընկնում են։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Հոդվածի հրապարակումից հետո մեզ հետ կապվեցին «Հայասի Գրուպ» ՍՊԸ–ից և հերքման տեքստ ուղարկեցին, որը ներկայացնում ենք ստորև՝ առանց սրբագրման.
––––––––––––––––
«Թևանյան» ՍՊԸ -ի
Տնօրեն պրն. Ա. Թևանյանին
Հարգելի պրն. Թևանյան
Ս/թ փետրվարի 24-ին ձեր ընկերությանը պատկանող 7or.am էլեկտրոնային լրատվական կայքում տեղադրվել էր “Արթուր Բաղդասարյանն ու չմաքսազերծված շշերը” հոդված, որի խմբագիրն է լրագրող Կ. Համկոբջանյանը: Տվյալ հոդվածում գրառված է, թե իբրև “Հայասի Գրուպ” ՍՊԸ-ն մեծ խմբաքանակ շշեր է ներմուծել ՀՀ տարածք և չի մաքսազերծել դրանք։
Ես` հանդիսանալով “Հայասի Գրուպ” ՍՊԸ-ի գլխավոր իրավաբան, հերքում եմ տվյալ հոդվածում ներառված “Հայասի Գրուպ” ՍՊԸ-ին վերաբերվող տեղեկատվությունը, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը, ինչպես նաև տեղեկացնում եմ, որ մինչ օրս “Հայասի Գրուպ” ՍՊԸ-ն չի ունեցել որևէ մաքսային և/կամ հարկային պարտավորություն պետ բյուջեի նկատմամբ` ավելին մեր կազմակերպությունը ՊԵԿ-ում ունի գերավճար:
Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում ենք Ձեզ սահմանված կարգով հերքել տվյալ հաղորդագրությունը Ձեր էլեկտրոնային լրատվական կայքում:
Արթուր Բաղդասարյանն ու չմաքսազերծված շշերը

Հարգանքներով`
Գլխավոր Իրավաբան` Հ. Գևորգյան