Ադրբեջանի դիպուկահարի գնդակից ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող է զոհվել
Ս.թ. փետրվարի 23-ին, ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ծառայողական պարտականությունները կատարելիս Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարի արձակած գնդակից գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել և զոհվել ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը (ծնված` 1992թ.): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է Ալբերտ Ադիբեկյանի հարազատներին:
«Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարների սադրանքը, որի հետեւանքով փետրվարի 23-ին զոհվել է ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը, ստանալու է իր պատասխանը, եւ Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարական կազմը ստիպված է լինելու պատասխանատվություն ստանձնել իր գործողությունների համար»,-ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: