Հաղորդագրություն հանցագործության մասին չհայտնողների մասին
Երեկ ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավարը, փաստորեն, ինքն իր մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ Քր. օր. 335-րդ հոդվածի շրջանակներում, այն է՝ տեսել է, բայց չի հայտնել (Հ.Գ.1) առանձնապես ծանր հանցագործությունների մասին (Հ.Գ.2):
Ի դեպ, նույնը արձանագրել է տեսախցիկը ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցիչ Գ. Իսաղուլյանի առնչությամբ, որն էլ, իր հերթին, ըմբոշխնել է ՀՀ Բյուջեի կեղծումը (Հ.Գ.3):
Պատկերացնո՞ւմ եք... Պետության Գլխի ներկայացուցիչը...
Հանուն արդարության տեղեկացնենք նաև, որ փետրվարի 9-ի հանրահայտ քվեարկության ժամանակ միայն տեսախցիկային փաստով կարելի է գնահատել, որ ՀՀԿ–ական բազմաթիվ պատգամավորներ նույնպես տեսել (կամ չէին կարող չտեսնել) և չեն հայտնել իրենց կուսակիցների կողմից կատարած առանձնապես ծանր հանցագործությունների մասին, մասնավորապես՝ Կ. Աճեմյանը, Ս. Ավետիսյանը, Մ. Բադեյանը, Ա. Դավթյանը,Հ. Հակոբյանը, Դ. Հարությունյանը, Կ. Ճշմարիտյանը, Գ. Մինասյանը, Մ. Մկրտչյանը, Ս. Նիկոյանը, Է. Շարմազանովը, Ռ. Պետրոսյանը, Ա. Պուտոյանը, Ռ. Սադոյանը, Գ. Սահակյանը, Հ. Սահակյանը և այլք (Հ.Գ.4):
Հիմք ընդունելով ՀՀ Քր. օր.-ի 335-րդ հոդվածի պահանջները՝ սույն հաղորդագրությամբ հաղորդում ենք ներկայացնում ՀՔԾ՝ հանցագործության մասին չհայտնելու մասին, ինչպես նաև ուղարկում ենք ՀՀԿ փոխնախագահի խորհրդատվությունը ՀՔԾ պետին, այն է՝ «կանխելու և պատժելու համար ԱԺ նախագահը լիազորություններ չունի», այսինքն՝ «ինչո՞ւեքԱԺնախագահինհանցագործությանմասինհաղորդումներուղարկում»...
Հաղորդագրություն հանցագործության մասին չհայտնողների մասին
Երեկ ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավարը, փաստորեն, ինքն իր մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ Քր. օր. 335-րդ հոդվածի շրջանակներում, այն է՝ տեսել է, բայց չի հայտնել (Հ.Գ.1) առանձնապես ծանր հանցագործությունների մասին (Հ.Գ.2):
Ի դեպ, նույնը արձանագրել է տեսախցիկը ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցիչ Գ. Իսաղուլյանի առնչությամբ, որն էլ, իր հերթին, ըմբոշխնել է ՀՀ Բյուջեի կեղծումը (Հ.Գ.3):
Պատկերացնո՞ւմ եք... Պետության Գլխի ներկայացուցիչը...
Հանուն արդարության տեղեկացնենք նաև, որ փետրվարի 9-ի հանրահայտ քվեարկության ժամանակ միայն տեսախցիկային փաստով կարելի է գնահատել, որ ՀՀԿ–ական բազմաթիվ պատգամավորներ նույնպես տեսել (կամ չէին կարող չտեսնել) և չեն հայտնել իրենց կուսակիցների կողմից կատարած առանձնապես ծանր հանցագործությունների մասին, մասնավորապես՝ Կ. Աճեմյանը, Ս. Ավետիսյանը, Մ. Բադեյանը, Ա. Դավթյանը, Հ. Հակոբյանը, Դ. Հարությունյանը, Կ. Ճշմարիտյանը, Գ. Մինասյանը, Մ. Մկրտչյանը, Ս. Նիկոյանը, Է. Շարմազանովը, Ռ. Պետրոսյանը, Ա. Պուտոյանը, Ռ. Սադոյանը, Գ. Սահակյանը, Հ. Սահակյանը և այլք (Հ.Գ.4):
Հիմք ընդունելով ՀՀ Քր. օր.-ի 335-րդ հոդվածի պահանջները՝ սույն հաղորդագրությամբ հաղորդում ենք ներկայացնում ՀՔԾ՝ հանցագործության մասին չհայտնելու մասին, ինչպես նաև ուղարկում ենք ՀՀԿ փոխնախագահի խորհրդատվությունը ՀՔԾ պետին, այն է՝ «կանխելու և պատժելու համար ԱԺ նախագահը լիազորություններ չունի», այսինքն՝ «ինչո՞ւ եք ԱԺ նախագահին հանցագործության մասին հաղորդումներ ուղարկում»...
...գուցե հասկանա:
ՀՊԱԿ լրատվություն