Լրահոս

20.11.2010 13:43


ՀՀԿ պատգամավոր. «Տարածքային ամբողջականության դրույթը տեղադրվել է Վրաստանի առաջարկությամբ»

ՀՀԿ պատգամավոր. «Տարածքային ամբողջականության դրույթը տեղադրվել է Վրաստանի առաջարկությամբ»

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած զորավարժությունները խիստ, հստակ և ճիշտ պատասխան էին Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին։ Նա նաև մեկնաբանել է Սերժ Սարգսյանի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելու փաստը։ Ըստ Գագիկ Մելիքյանի՝ այն պայմանավորված է Լիսաբոնյան համաժողովի հռչակագրի նախագծում Հարավաին Կովկասում հակամարտությունների կարգավորման համընդհանուր դրույթների մեզ համար անընդունելի լինելուց, որը ներառում է ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկը՝ տարածքային ամբողջակաության սկզբունքը։ «Համոզված եմ, որ տարածքային ամբողջականության դրույթը տեղադրվել է Վրաստանի առաջարկությամբ՝ կապված Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ»,-նշել է բանախոսը՝ հավելելով, որ այս քայլը որևէ բացասական ազդեցություն չի կարող ունենալ Հայաստան ՆԱՏՕ հարաբերությունների վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը