Լրահոս

25.02.2012 10:30


Երկուշաբթի մեկնարկելու են խորհրդարանի աշխատանքները

Երկուշաբթի մեկնարկելու են խորհրդարանի աշխատանքները

Փետրվարի 27–ին մեկնարկելու է Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանը։ Օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել  է  13 հարց և 2 միջազգային պայմանագիր: ԱԺ փետրվարի  27-ից մարտի 1-ի չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 119 հարց, այդ թվում՝ 17 միջազգային պայմանագիր:

ԱԺ չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի  27-ից մարտի 1-ի  ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների  նախագծերը կհաստատվեն ԱԺ փետրվարի 27-ի նիստում:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խառն ընտրակարգից անցում կատարել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի հարցը ընդդիմության կողմից ճանաչվել է արտահերթ և այն կքննարկվի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում։   

Այս խորագրի վերջին նյութերը