Լրահոս

20.11.2010 13:54


ՌԴ կառավարությունը վագրերի պահպանությանը նվիրված համաժողով է կազմակերպում

ՌԴ կառավարությունը վագրերի պահպանությանը նվիրված համաժողով է կազմակերպում

Նոյեմբերի 21-24-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենա ՌԴ կառավարության նախաձեռնությամբ Երկրի վրա վագրերի պահպանությանը նվիրված միջազգային համաժողով։ Բացի Ռուսաստանի ներկայացուցչից, համաժողովին կմասնակցեն Բանգլադեշի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Լաոսի և Նեպալի կառավարությանների ղեկավարները, միջազգային և բնապահպանական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից փոխանցում են, որ համաժողովի բուն նպտակը վագրերի պահպանությանն ու թվաքանակի վերականգնմանն ուղղված միջազգային ջանքերի մակարդակի բարձրացումն է։ Համաժողովի արդյունքներով նախատեսվում է կառավարությունների ղեկավարների հռչակագիր ստորագրել, ինչպես նաև վագրի պահպանության և վերականգնման վերաբերյալ ընդգրկուն ծրագիր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը