Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «Դե ֆակտո» մամուլի ակումբում Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական արշավի արդյունավետության գնահատմանն ուղղված նոր հետազոտություն է ներկայացրել։ Նոր հետազոտությունների անցկացման հիմնական պատճառն այն է եղել, որ, ի տարբերություն նախորդների, այս անգամ քաղաքական դաշտում փոփոխություններ են եղել՝ ՀՅԴ-ն դուրս է եկել իշխանական կոալիցիայից։ Ըստ Ադիբեկյանի՝ դա այնքան էլ չի բարձրացրել ՀՅԴ-ի վարկանիշը, քանի որ նա դեռևս չի հասցրել դառնալ ընդդիմություն։
Ըստ Ադիբեկյանի, ՀՅԴ–ի վարկանիշը չի բարձրացել