«Նոր Մերձավոր Արևելք» քաղաքական չարիքն ամեն գնով կյանքի կոչելու նկրտում, Իրանի ողնաշարը կոտրելու ռազմական սպառնալից հորդորներ, գերժամանակակից զենքերի «պոդիում» Միջերկրական ջրերի վրա, «անհանգիստ» Կովկասի ականապատում...
ԱՄՆ - Եվրոպա - Մերձավոր Արևելք քաղաքական եռահարթության մշակած ծրագրի սուր անկյան տակ շարունակվում է չհայտարարված, բարոյա-հոգեբանական պատերազմն ընդդեմ տարածաշրջանի պետությունների ու ժողովուրդների, ներիշխանական խռովությունների, անհանդուրժողականության ալիքի մեջ ներքաշված երկրներից խլելով տասնյակ հազարավոր կյանքեր, հանուն՝ «Նոր Մերձավոր Արևելքի» քարտեզի վերաձևման…: Դիվային այս ծրագիրը կյանքի կոչելու ճանապարհին ևս Հայոց ցեղասպանության շահարկումը շարունակում է հանդիսանալ ծանրագույն հակակշիռ-խաղաքարտ՝ միջազգային դիվանագիտության թղթածրարում:
Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը (առանցքայինը Հայոց ցեղասպանությունն էր) դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից միջազգային - քաղաքական լրատվության «թոփ 10-ի» առաջատար եռյակում իր «պատվավոր» դիրքն է պահում Իրանի (միջուկային զենքի պատրվակով պատժամիջոցների) և Սիրիայի (չհաղթահարված իշխանափոխության արյունալի իրադարձությունների) հետ կապված լրատվությունների կողքին:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը փորձեց վերահաստատել արդարության արժեվորումը քաղաքակիրթ հասարակության տեսլականում: Թե որքանով այն կամրագրվի որպես պատմական իրադարձություն, ինչ զարգացում և ազդեցություն կունենա ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման միջազգային իրավական հարթություններում, ցույց կտա ժամանակը:
Մինչ օտարերկրյա քաղաքագետներն ու վերլուծաբանները գուժում են՝ երրորդ համաշխարհայինը սարերի ետևում չէ, մինչ հայերս շփոթված սպասում ենք Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշմանը, և մինչ թուրք իշխանավորները խեղկատակի պես դիմում են ամեն միջոցի՝ միջազգային հանրությանը համոզելու՝ թե Հայոց ցեղասպանության չի եղել, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրը, լցված գութով, որպես բարի կամքի դրսևորում, փետրվարի 12-ին ֆրանսիական «France 2» հեռուստաալիքի Կատրին Սեյլաքի «Thռ ou Cafռ» հաղորդման ժամանակ, Ֆրանսիայում հրատարակվող «Nouvelles d’Armenie» ամսագրի հավաստմամբ՝ http://www.tert.am/am/news /2012/02/14/charlesaznavour/ Հայոց պատմության ամենասև էջը վերախմբագրելու հերթական փորձն է անում: Ինչո՞ւ վերախմբագրելու, որովհետև նմանատիպ մի քայլ նա արդեն արել էր նախորդ տարի՝ սեպտեմբերի 4-ին, «France 2» հեռուստաալիքի «Vivement Dimansh» hաղորդման ժամանակ:
Ինչպես նշում է www.tert.am կայքը՝ «Thռ ou Cafռ» հաղորդման վերջում անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքին: Ազնավուրը սկզբում նշել է, որ օրենքը «իսկզբանենպաստավորչիեղել», այնուհետ շարունակել և ընդգծել է, որ ոչ թե նպաստավոր չէ, այլ, որ «սփյուռքըկարողէհրաժարվելցեղասպանությունբառից, որամենինչշատլավլինի»:
Միջազգային հակամարտություններ, ազգամիջյան խնդիրներ, անկախության կենաց մահու պայքար, իշխանափոխությունների դրամատիկ ընթացք և, ի վերջո, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններ ու էլի շատ ու շատ ներքաղաքական հարցեր, ուստի, հայ հասարակական միտքը (պատմաբաններ, վերլուծաբաններ, իրավագետ - քաղաքագետներ, Հայաստանի արտաքին հարաբերությունների գերատեսչության պատասխանատուներ) այնքան մտացիր ու մտազբաղ է, որ ժամանակ չի գտնում ՀՀ դեսպանին հարցնելու՝ ինչո՞ւ, այդ ո՞ր իրավունքով…:
Մի՞թե չենք հակասում ինքներս մեզ, մեր պետության ընդունած ազգային ռազմավարությանը, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության նախագահը, ՀՀ արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարները, բազմամիլիոն Սփյուռքի նեցուկն ունենալով, միջազգային ամբիոններից բազմիցս հնչեցնում են Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի հետևողական ու պահանջատեր լինելու անբեկանելի որոշումը՝ հիմք ընդունելով նախ՝ ՄԱԿ-ի Կոնվենցիաները՝ հենվելով դրանց գործառույթների անաչառությանն ու անբեկանելիությանը, ապա՝ Մեծ եղեռնի անժխտելի վավերագրերը….
Եվրոպական լսարանի առաջ Շառլ Ազնավուրն ի լուր աշխարհի հայտնում է, որ □…սփյուռքըկարողէհրաժարվելցեղասպանությունբառից, որամենինչշատլավլինի□: Հանուն ինչի՞, որ թուրքերն իրենց լա՞վ զգան: Ինչպե՞ս բացատրել սրտացավ ու հոգատար այս վերաբերմունքը ոճրագործների նկատմամբ, ովքեր մինչ օրս չեն հրաժարվում բորենուն բնորոշ արյան տենդից. ամեն վայրկյան պատրաստ են մատաղի պես գլխատել հային՝ ինքնության համար. Գուրգեն Մարգարյան, Հրանտ Դինք, Սևակ Բալըքչը:
Հայ ժողովուրդը միջազգային հանրության առաջ բառախաղ չի՛ անում և ամենևին էլ չի՛ կառչել «ցեղասպանություն» բառից: Հայկական Սփյուռքը «ցեղասպանության» հետևանք է և ավելի քան ինը տասնամյակ կրում է «ցեղասպանության հետևանքները», մի՞թե հնարավոր է անտեսել իրավական, քաղաքական առկա իրողությունները, եթե այո, ապա հարց է առաջանում, հանուն ինչի՞: Առողջ բանականությունը հուշում է, որ ո՛չ, երբե՛ք:
Ի թիվս Վիլյամ Սարոյանի, Արշիլ Գորկու, Գառզուի և այլոց, Շառլ Ազնավուրը համաշխարհային մշակույթում թողել է Հայի ինքնության կնիքը: Խոնարհվում ենք նրա արվեստի, տաղանդի առջև, համաշխարհային մշակույթում, Հայաստանում անուրանալի ավանդի ու ներդրման համար, սակայն ոչ՝ դիվանագիտական մտքի…: Ազնավուրն իրավամբ կարող է ստանձնել Հայմշակույթիհամաշխարհայինդեսպանի, բայց ոչ՝ Հայոց պատմության անցյալի-ներկա խմբագրի պաշտոնը, ով, ի զրմանս շատերի, «թեթև միջամտությամբ» փորձում է մեղմել հանցագործի ոճիրը: Մարդասիրություն խաղալու ժամանակ չէ….:
Հարկ կա հիշեցնելու, որ ՄԱԿ-ի առանցքային կոնվենցիաներից մեկում հատուկ նշված է, որ`
«Պայմանավորվող կողմերը, հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր աuամբլեան իր 1946 թ. դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձևում հայտարարել է, որ միջազգայինիրավունքիհամաձայնցեղաuպանությունըհանցագործությունէևհակաuումէՄիավորվածազգերիկազմակերպությանոգունունպատակներին, ևորքաղաքակիրթաշխարհըդատապարտումէայն…»(ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Բանաձև 260 A (III) «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին», 9 դեկտեմբերի 1948թ.: Ուժի մեջ է մտել 12 հունվարի 1951թ.)
1992 թվականի փետրվար - 2012 թվականի փետրվար.
Երբ պատմության հոլովույթով դիտարկում ենք քսան տարին, թվում է՝ երեկ էր: Քսան տարի առաջ՝ այս օրերին, մեր քաջարի հայորդիները կատաղի մարտեր էին մղում Արցախի ամեն մի կտոր հողի համար: Արցախի ազատամարտում քանի՜ հազար կյանք զոհաբերեց հայ ժողովուրդը հայրենի մեկ բուռ հողակտորի ազատագրման համար: Իսկ քսան տարի անց Շվեյցարիայում ՀՀ դեսպանը հանգստացնում է թուրքերին. «…միվախեցեք: Մենքչենքցանկանումհետստանալմերտարածքները»: Այն տարածքները՝ հայոց պատմական հայրենիքի այն հատվածը, որը, ինչպես և այդ տրածքներում ապրող մեր հայրենակիցները, 20-րդ դարասկզբին հայության և Հայաստանի դեմ մանրակրկիտ մշակված և կազմակերպված ռասիստական մեծ դավադրության զոհ դարձան: Կարծում եմ՝ այս մասին Շառլ Ազնավուրին հիշեցնելու կարիք ամենևին էլ չկա, դրա կարիքը նա չունի:
Սակայն, այդ ի՞նչ իրավունքով բռնագաղթված հայության և հայաստանաբնակ հայերի անունից հրաժարվել կորցված՝ բռնազավթված հայրենիքը երբևէ վերադարձնելու հույսից, և եվրոպական եթերից, ի լուր աշխարհի, թուրքերին ասել. «…Եթեչեքսիրումցեղասպանությունբառը, գտեքմեկուրիշբառ: Հետո, միվախեցեք: Մենքչենքցանկանումհետստանալմերտարածքները»:
Բայց այդ խնդիրն ավելի ճշգրիտ է ձևակերպել հանճարեղ՝ Պարույր Սևակը.
«…Մեր… հայրենի՜քը մեզնից դատարկվեց:
Բայց… ո՛չ մի վայրկյան, ո՛չ մի ակնթարթ,
մենք չե՜նք դատարկվել մեր հայրենիքից:
Մե՜նք սպանվեցինք մեր հայրենիքում,
բայց հայրենիքը մեր մեջ չսպանվե՜ց,
ո՜չ, ապրում է նա կրկնակի՛ կյանքով:
Իսկ ով չսպանվեց, փրկվեց պատահմամբ,
նա աքսորված է իր հայրենիքի՜ց…»:
(«Եռաձայն պատարագ», 1965թ., փետրվար)
Հայի ինքնության, էության, ազգային արժանապատվության մեջ շատ արժեքներ կան, որ թուրքերը և իրենց քաղաքակրթական դաշնակիցները չեն սիրում: Ի՞նչ է, ընկրկե՞նք, հրաժարվե՞նք դրանցից:
Հայոց քաղաքակրթության նկատմամբ իրականացաված մեծագույն հանցագործություն, ոճիր է ցեղասպանությունը, որին դարերն անգամ կդժվարանան թողություն տալ:
Դարերն անգամ կդժվարանան թողություն տալ
«Նոր Մերձավոր Արևելք» քաղաքական չարիքն ամեն գնով կյանքի կոչելու նկրտում, Իրանի ողնաշարը կոտրելու ռազմական սպառնալից հորդորներ, գերժամանակակից զենքերի «պոդիում» Միջերկրական ջրերի վրա, «անհանգիստ» Կովկասի ականապատում...
ԱՄՆ - Եվրոպա - Մերձավոր Արևելք քաղաքական եռահարթության մշակած ծրագրի սուր անկյան տակ շարունակվում է չհայտարարված, բարոյա-հոգեբանական պատերազմն ընդդեմ տարածաշրջանի պետությունների ու ժողովուրդների, ներիշխանական խռովությունների, անհանդուրժողականության ալիքի մեջ ներքաշված երկրներից խլելով տասնյակ հազարավոր կյանքեր, հանուն՝ «Նոր Մերձավոր Արևելքի» քարտեզի վերաձևման…: Դիվային այս ծրագիրը կյանքի կոչելու ճանապարհին ևս Հայոց ցեղասպանության շահարկումը շարունակում է հանդիսանալ ծանրագույն հակակշիռ-խաղաքարտ՝ միջազգային դիվանագիտության թղթածրարում:
Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը (առանցքայինը Հայոց ցեղասպանությունն էր) դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից միջազգային - քաղաքական լրատվության «թոփ 10-ի» առաջատար եռյակում իր «պատվավոր» դիրքն է պահում Իրանի (միջուկային զենքի պատրվակով պատժամիջոցների) և Սիրիայի (չհաղթահարված իշխանափոխության արյունալի իրադարձությունների) հետ կապված լրատվությունների կողքին:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը փորձեց վերահաստատել արդարության արժեվորումը քաղաքակիրթ հասարակության տեսլականում: Թե որքանով այն կամրագրվի որպես պատմական իրադարձություն, ինչ զարգացում և ազդեցություն կունենա ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման միջազգային իրավական հարթություններում, ցույց կտա ժամանակը:
Մինչ օտարերկրյա քաղաքագետներն ու վերլուծաբանները գուժում են՝ երրորդ համաշխարհայինը սարերի ետևում չէ, մինչ հայերս շփոթված սպասում ենք Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշմանը, և մինչ թուրք իշխանավորները խեղկատակի պես դիմում են ամեն միջոցի՝ միջազգային հանրությանը համոզելու՝ թե Հայոց ցեղասպանության չի եղել, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրը, լցված գութով, որպես բարի կամքի դրսևորում, փետրվարի 12-ին ֆրանսիական «France 2» հեռուստաալիքի Կատրին Սեյլաքի «Thռ ou Cafռ» հաղորդման ժամանակ, Ֆրանսիայում հրատարակվող «Nouvelles d’Armenie» ամսագրի հավաստմամբ՝ http://www.tert.am/am/news /2012/02/14/charlesaznavour/ Հայոց պատմության ամենասև էջը վերախմբագրելու հերթական փորձն է անում: Ինչո՞ւ վերախմբագրելու, որովհետև նմանատիպ մի քայլ նա արդեն արել էր նախորդ տարի՝ սեպտեմբերի 4-ին, «France 2» հեռուստաալիքի «Vivement Dimansh» hաղորդման ժամանակ:
Ինչպես նշում է www.tert.am կայքը՝ «Thռ ou Cafռ» հաղորդման վերջում անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքին: Ազնավուրը սկզբում նշել է, որ օրենքը «ի սկզբանե նպաստավոր չի եղել», այնուհետ շարունակել և ընդգծել է, որ ոչ թե նպաստավոր չէ, այլ, որ «սփյուռքը կարող է հրաժարվել ցեղասպանություն բառից, որ ամեն ինչ շատ լավ լինի»:
Միջազգային հակամարտություններ, ազգամիջյան խնդիրներ, անկախության կենաց մահու պայքար, իշխանափոխությունների դրամատիկ ընթացք և, ի վերջո, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններ ու էլի շատ ու շատ ներքաղաքական հարցեր, ուստի, հայ հասարակական միտքը (պատմաբաններ, վերլուծաբաններ, իրավագետ - քաղաքագետներ, Հայաստանի արտաքին հարաբերությունների գերատեսչության պատասխանատուներ) այնքան մտացիր ու մտազբաղ է, որ ժամանակ չի գտնում ՀՀ դեսպանին հարցնելու՝ ինչո՞ւ, այդ ո՞ր իրավունքով…:
Մի՞թե չենք հակասում ինքներս մեզ, մեր պետության ընդունած ազգային ռազմավարությանը, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության նախագահը, ՀՀ արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարները, բազմամիլիոն Սփյուռքի նեցուկն ունենալով, միջազգային ամբիոններից բազմիցս հնչեցնում են Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի հետևողական ու պահանջատեր լինելու անբեկանելի որոշումը՝ հիմք ընդունելով նախ՝ ՄԱԿ-ի Կոնվենցիաները՝ հենվելով դրանց գործառույթների անաչառությանն ու անբեկանելիությանը, ապա՝ Մեծ եղեռնի անժխտելի վավերագրերը….
Եվրոպական լսարանի առաջ Շառլ Ազնավուրն ի լուր աշխարհի հայտնում է, որ □…սփյուռքը կարող է հրաժարվել ցեղասպանություն բառից, որ ամեն ինչ շատ լավ լինի□: Հանուն ինչի՞, որ թուրքերն իրենց լա՞վ զգան: Ինչպե՞ս բացատրել սրտացավ ու հոգատար այս վերաբերմունքը ոճրագործների նկատմամբ, ովքեր մինչ օրս չեն հրաժարվում բորենուն բնորոշ արյան տենդից. ամեն վայրկյան պատրաստ են մատաղի պես գլխատել հային՝ ինքնության համար. Գուրգեն Մարգարյան, Հրանտ Դինք, Սևակ Բալըքչը:
Հայ ժողովուրդը միջազգային հանրության առաջ բառախաղ չի՛ անում և ամենևին էլ չի՛ կառչել «ցեղասպանություն» բառից: Հայկական Սփյուռքը «ցեղասպանության» հետևանք է և ավելի քան ինը տասնամյակ կրում է «ցեղասպանության հետևանքները», մի՞թե հնարավոր է անտեսել իրավական, քաղաքական առկա իրողությունները, եթե այո, ապա հարց է առաջանում, հանուն ինչի՞: Առողջ բանականությունը հուշում է, որ ո՛չ, երբե՛ք:
Ի թիվս Վիլյամ Սարոյանի, Արշիլ Գորկու, Գառզուի և այլոց, Շառլ Ազնավուրը համաշխարհային մշակույթում թողել է Հայի ինքնության կնիքը: Խոնարհվում ենք նրա արվեստի, տաղանդի առջև, համաշխարհային մշակույթում, Հայաստանում անուրանալի ավանդի ու ներդրման համար, սակայն ոչ՝ դիվանագիտական մտքի…: Ազնավուրն իրավամբ կարող է ստանձնել Հայ մշակույթի համաշխարհային դեսպանի, բայց ոչ՝ Հայոց պատմության անցյալի-ներկա խմբագրի պաշտոնը, ով, ի զրմանս շատերի, «թեթև միջամտությամբ» փորձում է մեղմել հանցագործի ոճիրը: Մարդասիրություն խաղալու ժամանակ չէ….:
Հարկ կա հիշեցնելու, որ ՄԱԿ-ի առանցքային կոնվենցիաներից մեկում հատուկ նշված է, որ`
«Պայմանավորվող կողմերը, հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր աuամբլեան իր 1946 թ. դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձևում հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն ցեղաuպանությունը հանցագործություն է և հակաuում է Միավորված ազգերի կազմակերպության ոգուն ու նպատակներին, և որ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է այն…»(ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Բանաձև 260 A (III) «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին», 9 դեկտեմբերի 1948թ.: Ուժի մեջ է մտել 12 հունվարի 1951թ.)
1992 թվականի փետրվար - 2012 թվականի փետրվար.
Երբ պատմության հոլովույթով դիտարկում ենք քսան տարին, թվում է՝ երեկ էր: Քսան տարի առաջ՝ այս օրերին, մեր քաջարի հայորդիները կատաղի մարտեր էին մղում Արցախի ամեն մի կտոր հողի համար: Արցախի ազատամարտում քանի՜ հազար կյանք զոհաբերեց հայ ժողովուրդը հայրենի մեկ բուռ հողակտորի ազատագրման համար: Իսկ քսան տարի անց Շվեյցարիայում ՀՀ դեսպանը հանգստացնում է թուրքերին. «…մի վախեցեք: Մենք չենք ցանկանում հետ ստանալ մեր տարածքները»: Այն տարածքները՝ հայոց պատմական հայրենիքի այն հատվածը, որը, ինչպես և այդ տրածքներում ապրող մեր հայրենակիցները, 20-րդ դարասկզբին հայության և Հայաստանի դեմ մանրակրկիտ մշակված և կազմակերպված ռասիստական մեծ դավադրության զոհ դարձան: Կարծում եմ՝ այս մասին Շառլ Ազնավուրին հիշեցնելու կարիք ամենևին էլ չկա, դրա կարիքը նա չունի:
Սակայն, այդ ի՞նչ իրավունքով բռնագաղթված հայության և հայաստանաբնակ հայերի անունից հրաժարվել կորցված՝ բռնազավթված հայրենիքը երբևէ վերադարձնելու հույսից, և եվրոպական եթերից, ի լուր աշխարհի, թուրքերին ասել. «…Եթե չեք սիրում ցեղասպանություն բառը, գտեք մեկ ուրիշ բառ: Հետո, մի վախեցեք: Մենք չենք ցանկանում հետ ստանալ մեր տարածքները»:
Բայց այդ խնդիրն ավելի ճշգրիտ է ձևակերպել հանճարեղ՝ Պարույր Սևակը.
«…Մեր… հայրենի՜քը մեզնից դատարկվեց:
Բայց… ո՛չ մի վայրկյան, ո՛չ մի ակնթարթ,
մենք չե՜նք դատարկվել մեր հայրենիքից:
Մե՜նք սպանվեցինք մեր հայրենիքում,
բայց հայրենիքը մեր մեջ չսպանվե՜ց,
ո՜չ, ապրում է նա կրկնակի՛ կյանքով:
Իսկ ով չսպանվեց, փրկվեց պատահմամբ,
նա աքսորված է իր հայրենիքի՜ց…»:
(«Եռաձայն պատարագ», 1965թ., փետրվար)
Հայի ինքնության, էության, ազգային արժանապատվության մեջ շատ արժեքներ կան, որ թուրքերը և իրենց քաղաքակրթական դաշնակիցները չեն սիրում: Ի՞նչ է, ընկրկե՞նք, հրաժարվե՞նք դրանցից:
Հայոց քաղաքակրթության նկատմամբ իրականացաված մեծագույն հանցագործություն, ոճիր է ցեղասպանությունը, որին դարերն անգամ կդժվարանան թողություն տալ:
Ջեմմա Բաղդադյան
«Ուխտ Արարատի» ամսագրի փոխխմբագիր