Ահարոն Ադիբեկյան. «Սոցիոլոգի հետ պետք չէ բախվել, նրան պետք է օգտագործել»
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին կոչ է արել ուշադիր լինել իր ներկայացրած տվյալների նկատմամբ, այլապես. «Կստացվի, որ վատ աշխատող հեռախոսի նման՝ ես մի բան եմ ասում լրագրողին, նա ուրիշ բան է ասում հաղորդավարին, հաղորդավարը երրորդ բանն է ասում, չորրորդն այլ կերպ է ընկալում, և ստացվում է այն պատմությունը, որի մեջ ես հայտնվել եմ»։
-Մի բան էլ զգուշացնեմ. սոցիոլոգի հետ բախվել պետք չէ։ Նրան պետք է օգտագործել՝ գրագետ կառավարելու սեփական ընտրական գործընթացը։ Ով որ իմ հետ բախվել է, տակ է տվել կամ մեծ վնասներ է կրել,- ասել է Ա. Ադիբեկյանը։
Սոցիոլոգի տեղեկացմամբ՝ քարոզարշավի և ԶԼՄ-ների լուսաբանումների շնորհիվ քաղաքական ուժերի ճանաչվածությունն աճել է 26%-ով։
-Ճանաչվածության առումով ԲՀԿ-ն մոտեցել է ՀՀԿ-ին։ Քուշկյանի առաջադրման մասին իմացողներն աճել են 2,5 անգամ, բայց նրա ճանաչվածությունը 50%-ով դեռ ցածր է Բեգլարյանի համբավից։ Ավելի են ճանաչված ՀՀԿ-ի եռյակի 2-3 համարները՝ 11%-ից հասել են 15%-ի։ Նրանց մոտ են ՀԱԿ-ի թեկնածուները՝ 7%-ից հասել են 12,5%-ի,- ասել է սոցիոլոգ Ադիբեկյանը։