Հոլանդացի պատգամավոր. «Պետք է խելագար լինեք, որպեսզի ցանկանաք, որ Թուրքիան մտնի Եվրամիություն»
Հոլանդացի պատգամավոր Բարրի Մադլեները հերթական անգամ դեմ է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի անդամագրվելուն։ Այդ մասին նա շեշտել է ինչպես Թուրքիա-ԵՄ խորհրդարանական հերթական հանդիպմանը Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշին, այնպես էլ Ստամբուլում միջազգային համաժողովի ժամանակ «Hurriyet»-ի թղթակցին։
Պատգամավորը նշել է, որ Թուրքիան մահմեդական երկիր է, իսկ Հոլանդիայում գտնվող հազարավոր մահմեդական գաղթականները նպաստում են հանցագործությունների աճին։
Բացի այդ, Բարրի Մադլեների խոսքերով, Թուրքիան ժողովրդավարական երկիր չէ։ Նա քանիցս քննադատել է Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումները. Թուրքիայում արգելված է քննադատել իսլամը, ձերբակալվում են լրագրողներ։
«Պետք է խելագար լինեք, որպեսզի ցանկանաք, որ Թուրքիան մտնի Եվրամիություն»,-ասել է հոլանդացի պատգամավորը։