ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ–ի նախընտրական ծրագրի մշակման շրջանակներում երեկ կազմակերպված՝ ճարտարապետների և մտավորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.
–Ես, ընդհանրապես, մշտական տաղավարների տեղադրմանը դեմ եմ, և ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի այդ տաղավարները տեղափոխվեն:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով պնդում է, որ Մաշտոցի այգում այդ տաղավարների տեղադրման մասին իր որոշումն օրինական է։
Տիգրան Սարգսյանն ավելացրել է նաև, որ առկա է ՀՀ նախագահի հանձնարարականը՝ Մաշտոցի այգու շուրջը ստեղծված իրավիճակը քննարկման առարկա դարձնել:
–Այդ ծրագիրը պետք է հաստատվի նաև կառավարության կողմից, որպեսզի վստահություն լինի քաղաքացիների մոտ, որ այդ խնդիրը կլուծվի: Մշտական տաղավարներ այգիներում չպետք է լինեն: Երևանում գոյություն ունի կանաչ տարածքների խնդիր, և ինձ դուր չի գալիս, որ այնտեղ իրականացվում է կապիտալ շինարարություն,-ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը դե՞մ է Տարոն Մարգարյանի որոշմանը

7or.am