Հայաստանի ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ ծառայողները նախօրեի երեկոյան Երևանում մեծ քանակությամբ բազմատեսակ զենք ու զինամթերք են հայտնաբերել։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ խուզարկություն է կատարվել Արշավիր Կ.-ին պատկանող Մոլդովական 12 հասցեում գտնվող կաթսայատանը կից շինությունում, որտեղ հայտնաբերվել են 12 АК տեսակի առանց պահունակի ինքնաձիգ, 1 СВД տեսակի հրացան, 6 ձեռքի գնդացիր, 4 հատ հաստոցային գնդացիր, 5 նռնականետ, 3 հատ հակատանկային նռնականետի հրթիռ, գնդացիրների տարր, 11 հատ հակատանկային ական, մետաղյա տուփ, որի մեջ տեղադրված է եղել 73 կապսուլ-կետոնատոր, 7 հատ պայթուցիկ, հակատանկային նռնակ, 50 հատ S1 տեսակի նռնակ առանց պայթուցիչի, 62 հատ տրոտիլային զանգված, 19 փամփուշտների շղթա, 2 կիսաբաց մետաղյա տուփ, որոնցից մեկում եղել է 20, մյուսում` 28 տուփ 5.45 տրամաչափի փամփուշտ, պայթուցիչներ, դատարկ փամփուշտատուփեր և այլ տեսակի զենք ու զինամթերք։
Զինանոց կաթսայատանը կից շինությունում