Փետրվարի 29-ին՝ ժամը 16։00-ին, Գուգարք գյուղի մի բնակչուհուց ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ փետրվարի 1-9-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի զգեստապահարանում դրված գրքի արանքի 160 000 դրամից գողացել են 40 000 դրամը:
Պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի 59-ամյա մի բնակչուհի՝ փետրվարի 8-ին տուժողի տանը հյուրընկալվելու ընթացքում:
Պարզվել է նաև, որ նույն կինը 2005 թ. գարնանը հյուրընկալելով մեկ այլ հարևանուհու տանը՝ սեղանի վրայից գողացել էր 2 գրամանոց ոսկյա մատանին, որը հետագայում վաճառել էր:
Հյուրընկալվելու և գողանալու սովորություն