Լրահոս

01.03.2012 12:51


Գալուստ Սահակյան. «Որոշակի տարաձայնություններ կար կոալիցիայի շրջանակներում»

Գալուստ Սահակյան. «Որոշակի տարաձայնություններ կար կոալիցիայի շրջանակներում»

Արդեն տեղեկացրել ենք, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» լրամշակված վիճահարույց օրինագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության դնելուց առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը քսան րոպե ընդմիջում էր խնդրել։ Թե ո՞րն էր ընդմիջում վերցնելու պատճառը, «7օր»–ի հարցին Գալուստ Սահակյանը վրդովված պատասխանել է.

–Բայց ձե՞զ ինչ՝ որն էր պատճառը։ Որևէ խնդիր չկար։

Լրագրողների համառելուց հետո, սակայն, Գալուստ Սահակյանն այդուհանդերձ ասել է.

–Քվորում կար, բայց որոշակի տարաձայնություններ կար կոալիցիայի շրջանակներում, որը կարգավորվեց։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը