Լրահոս

01.03.2012 13:12


Քննարկվել են հայ-կանադական հարաբերությունները

Քննարկվել են հայ-կանադական հարաբերությունները

Փետրվարի 28-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի Համայնքների պալատի (խորհրդարան) խոսնակ Էնդրյու Շիրի հետ։

Հանդիպմանը կողմերը հանգամանալից քննարկեցին հայ-կանադական հարաբերությունները, միջխորհրդարանական համագործակցությունը, մասնավորապես՝ Բարեկամության խմբերի գործունեությունը:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային խնդիրներին, և խորհրդարանի խոսնակի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձը, ինչպես նաև արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Այդ համատեքստում դեսպան Եգանյանը խոսնակի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Ադրբեջանը ոչ կառուցողական մոտեցում է որդեգրել այս հարցում, որի պատճառով բանակցային առաջընթացը դանդաղում է: Բանակցային գործընթացի տրամաբանությանը հակառակ՝ Ադրբեջանի պետական քարոզչական մեքենան իր բնակչության մեջ սերմանում է հայատյացություն:

Հանդիպման վերջում Արմեն Եգանյանը Հայաստանի կառավարության կողմից երախտագիտություն հայտնեց Կանադայի օրենսդիր և գործադիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և այս հարցում սկզբունքային մոտեցման համար: 

Այս խորագրի վերջին նյութերը