Լրահոս

14.05.2009 16:54


Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը

Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը

Մայիսի 14-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են եղել աշխարհի տարբեր երկրներում գործող հիմնադրամի տեղական մարմինների ատենապետներ և հոգաբարձուների խորհրդի վերստուգիչ կոմիտեի անդամ Վահե Ճազմատարյանը:
Հանդիպման սկզբում Բակո Սահակյանը ԼՂՀ պետական պարգևներ է հանձնել հիմնադրամի մի խումբ անդամների՝ Արցախում հիմնադրամի ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն մասնակցության համար: 
Այնուհետեւ նախագահը պատասխանել է ներկաների բարձրացրած հարցերին: Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է Լեռնային Ղարաբաղում հիմնադրամի գրասենյակի բացման մասին, համարելով այն տեղում աշխատանքները ավելի օպերատիվ և արդյունավետ իրականացնելու կարևոր գործոն:
Խոսելով հիմնադրամի հետ հետագա համագործակցության խորացման և ընդլայնման մասին, ԼՂՀ ղեկավարն ընգծել է աշխատանքների բարձր որակի, շինարարության կուլտուրայի ապահովման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում նախագահը կարևորել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի կառույցների կողմից Սփյուռքի մտավոր ներուժի օգտագործումը ԼՂՀ տարբեր ոլորտներում կադրերի որակավորման բարձրացման հարցում:
Բարձր պարգևների արժանանալու առթիվ հիմնադրամի պատվիրակության անդամները երախտագիտություն են հայտնել ԼՂՀ նախագահին, ինչպես նաև պատրաստակամություն՝ այսուհետ ևս աջակցություն ցուցաբերել Արցախի շենացման և բարգավաճման գործին:

Այս խորագրի վերջին նյութերը