Լրահոս

01.03.2012 14:25


ՀԱԿ անդամ. «Նախընտրական ժամանակահատվածում նման օրինագծի ընդունումը մեծ սխալ է»

ՀԱԿ անդամ. «Նախընտրական ժամանակահատվածում նման օրինագծի ընդունումը մեծ սխալ է»

«Իշխանությունն այս օրենքով ժողովրդին ասում է՝ հանգիստ նստե՛ք ձեր տեղերը, ոչինչ մի՛ արեք, մենք ինչ կուզենք, դա էլ կանենք»,-այսօրվա ասուլիսին ասել է ՀԱԿ անդամ Բարգրատ Ասատրյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծի ընդունմանը։ Նա ընդգծել է, որ նախընտրական ժամանակահատվածում նման օրինագծի ընդունումը մեծ սխալ է:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանն էլ նշել է, թե օրինագծի քննարկումն այս ժամանակահատվածում պարզապես զուգադիպություն է և պայմանավորված չէ նախընտրական գործընթացներով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը