ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ներքին գործերի նախարարությանը ներքին հրահանգի վերաբերյալ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հավաստի տեղություններով այսօր` 2012 թվականի մարտի 1-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ներքին գործերի նախարարությանը ներքին հրահանգ է տրվել՝ «հաշվի առնելով խառը իրավիճակը» լինել առավել զգոն հասարակական կարգ ու կանոնի պաշտպանության նկատմամբ:
Սույնով Կազմակերպությունը հրապարակայնորեն դիմում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ներքին գործերի նախարարությանը և խնդրում տրամադրել պարզաբանումներ հետևյալի մասին.
ինչով է բնութագրվում կամ ինչով է պայմանավորված «խառը իրավիճակը»
ում կողմից և հստակ ինչ բնույթի հրահանգ է տրվել այդ առնչությամբ
եթե չկա նման հրահանգ, ապա ինչով է պայմանավորված նմանատիպ տեղեկատվության արտահոսքը, որը նաև հիմնավորում է ոստիկանության աշխատակիցների հատուկ գրաֆիկով աշխատանքը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ