Թուրքիայի դպրոցներից մեկում երեխաները կերգեն հայերեն
Թուրքիայի ներկայիս տարածքի Բիթլիս նահանգի դպրոցներից մեկում կհնչեն հայկական երգեր։ Գյուրոյմաք շրջանի Յաթըլըի կրտսեր դպրոցի սաները պատրաստվում են մի քանի լեզուներով համերգ տալ. երգացանկում ներառված են նաև հայերեն երգեր:
50 հոգուց բաղկացած «Դողույորում» մանկական երգչախումբը, որը հիմնել են դպրոցի սաները, իր երգացանկում ընդգրկել է երգեր միանգամից 15 լեզուներով: Հայերեն երգերից բացի՝ երգչախումբը հանդես կգա նաև թուրքերեն, քրդերեն, լազերեն, զազայերեն, արաբերեն, ռուսերեն և մի շարք այլ լեզուներով կատարումներով: Առաջին նման համերգը ծրագրված է Անկարայում մարտի 22-ին: