Լրահոս

02.03.2012 10:46


ՄԻՊ-ը, վճռաբեկ դատարանի և փաստաբանների պալատի նախագահները պատասխանտվություն են կրում իրենց ներկայացուցիչների համար

ՄԻՊ-ը, վճռաբեկ դատարանի և փաստաբանների պալատի նախագահները  պատասխանտվություն են կրում իրենց ներկայացուցիչների համար
Հաղորդագրություն

ԿԸՀ  ժամանակացույցի  հակաօրինականության

 և ԿԸՀ  անդամների  անտեղյակության մասին

Նախ, ժողովրդավարության մասին:  Դատարան  հիշեցնող  ԿԸՀ-ում երբևէ  նման  իրավիճակ չի եղել, պատկերացնու՞մ եք, անգամ, նախորդ քննադատվող  ԿԸՀ-ներում՝

-բոլոր քվեարկությունները  ծայրաստիճանի միաձայն են  այն  աստիճանի, որ օպերատորի մատը  7  թվից  չի  կտրվում,

-քննարկվող հարցի  վերաբերյալ  նախապատրաստված  որոշման նախագիծը  որևէ  մեկին չի բաժանվում  և  նախապատրաստվում  են  միայն  ԿԸՀ  նախագահի  կողմից,

- ԿԸՀ  անդամներն, անգամ  քարտուղարը, բացարձակապես անտեղյակ  են  քննարկվող  դիմում-բողոքների  բովանդակությունից:

 Սա դեռ  ոչինչ... ՀՀ  օրենդրությանը  չեն տիրապետում: Մասնավորապես, երեկվա  նիստում  մեր  դիմումներից  մեկը  մերժեցին այն  պատճառով, որ  ԿԸՀ  նախագահ-նախկին  դատավորը  տեղյակ  չէր  «Իրավական  ակտերի  մասին»  ՀՀ  օրենքի  24-րդ  հոդվածի  5-րդ մասի պահանջներին, թույլ  չտալով անգամ ընթերցել այն  ԿԸՀ  նիստում:

   Արդյունքում, մերժեցին  մեր  բոլոր   6  դիմում-բողոքները՝ ի՞նչ  հավասար  ընտրական  իրավունք, ի՞նչ  կուսակցական շահ...Միայն, «ապացուցեցին», որ  ընտրողն իրավունք չունի  դիմել  ԿԸՀ, մասնավորապես,  այն մասին,  որ  Վարչապետն  ահռելի   պետական միջոցներ  է օգտագործում   հօգուտ   ՀՀԿական  քարոզչության:

  Այս  պայմաններում, արի  ու  հասկացրու, որ  նոր «ընտրական օրենսգիրք»-ը    իրավական ակտ  չէ... մի այլ  ՀՀԿ–ականի  մեղքով, այն  է՝ «ընդունվել  է» Սահմանադրության  79-րդ  հոդվածի  դրույթների  կոպիտ խախտումներով, քանի  որ  ԱԺ  համապատասխան    «նիստը»  վարել  է  պատգամավոր Հ. Աբրահամյանը, որը  համաձայն  Սահմանադրության  62-րդ  հոդվածի  դրույթների՝  այդ իրավունքը  չուներ, քանի որ  ԱԺ  նախագահ  չէր  ու  չի  եղել:

   Այսինքն, ԸՕ-ի  հիմքով  ընդունված ԱԺ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ԿԸՀ  ժամանակացույցը նույնպես  իրավական ակտ  չէ՝ ի սկզբանե  ապօրինի  դարձնելով  ողջ  ընտրական գործընթացը:

   Ի՞նչ  պետք  է  ասեին, չկարողացան անգամ  վիճարկել  այդ անվիճելի  փաստերը, սակայն  մերժեցին, այսինքն՝ կեցցե՞ «ազատ  ու  արդար»  ընտրությունները:

   Ինչևէ, ԿԸՀ  անդամները առնվազն  ներկայացուցիչներ  են՝ ՄԻՊ-ի, վճռաբեկ  դատարանի  և Փաստաբանների  պալատի  նախագահների, որոնց    պատասխանտվությունը նույնպես  անխուսափելի  է  ԿԸՀ  այս որակի... առաջիկա  «ազատ  ու  արդար»   ընտրությունների   համար:

Հայաստանի  Պառլամենտարիզմի  Կենտրոն  /ՀՊԱԿ/ 

Այս խորագրի վերջին նյութերը