Ռուսաստանը կգործադրի իր բոլոր ջանքերը` Իրանում պատերազմը կանխելու համար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմի Պուտինը, եվրոպական թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք ամեն ինչ կանենք, որպիսի ո՛չ Իրանում, ո՛չ էլ Իրանի շուրջ չսկսվեն ռազմական գործողություններ: Մեզ համար դա ուղղակի շատ բացասական հետևանք կունենա», -ասել է Վ. Պուտինը։ ՌԴ վարչապետի կարծիքով, Իրանը պետք է հնարավորություն ունենա զարգացնել խաղաղ միջուկային ծրագիրը՝ ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողության տակ: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը միշտ բացասական է ընդունել Իրանի կողմից արված հակաիսրայելական հայտարարությունները և Թեհրանին բազմիցս հայտնել է իր դժգոհությունը:
Պուտին. «Ռուսաստանը թույլ չի տա պատերազմ Իրանում»