Լրահոս

02.03.2012 00:05


Պուտին. «Ռուսաստանը թույլ չի տա պատերազմ Իրանում»

Պուտին. «Ռուսաստանը թույլ չի տա պատերազմ Իրանում»

 Ռուսաստանը կգործադրի իր բոլոր ջանքերը` Իրանում պատերազմը կանխելու համար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմի Պուտինը, եվրոպական թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ:

 

«Մենք ամեն ինչ կանենք, որպիսի ո՛չ Իրանում, ո՛չ էլ Իրանի շուրջ չսկսվեն ռազմական գործողություններ: Մեզ համար դա ուղղակի շատ բացասական հետևանք կունենա», -ասել է Վ. Պուտինը։  ՌԴ վարչապետի կարծիքով, Իրանը պետք է հնարավորություն ունենա զարգացնել  խաղաղ միջուկային ծրագիրը՝ ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողության տակ: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը միշտ բացասական է ընդունել Իրանի կողմից արված հակաիսրայելական հայտարարությունները և Թեհրանին բազմիցս հայտնել է իր դժգոհությունը:  

Այս խորագրի վերջին նյութերը