Լրահոս

02.03.2012 11:24


Եթե Պուտինը դառնա ՌԴ նախագահ, վարչապետի պաշտոնը կառաջարկի Մեդվեդևին

Եթե Պուտինը դառնա ՌԴ նախագահ, վարչապետի պաշտոնը կառաջարկի Մեդվեդևին

ՌԴ կառավարության ղեկավար, ՌԴ նախագահի թեքնածու Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր հաղթանակի դեպքում վարչապետի պաշտոնը կառաջարկի Ռուսաստանի ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդևին։ Պուտինն ասել է. «Պաշտոնների այսպիսի բաշխման մասին իմ առաջարկը և մեր պայմանավորվածությունը իշխանությունում նստելու ցանկություն չէ, այլ սկսած բարեփոխումները ավարտին հասցնելու նպատակ է հետապնդում։ Այս քայլը լրիվ տրամաբանական է, և այստեղ ոչ մի արտառոց բան չկա»։

Պարզաբանելով իր որոշման պատճառները՝ Պուտինը հավելել է. «Մեդվեդևին կառավարության ղեկավարի պաշտոնն առաջարկելը կապված է նաև այն բանի հետ, որ ինքը նախաձեռնել է, կարծում եմ, դրական մի շարք գործընթացներ՝ ինչպես տնտեսական ոլորտում, այնպես էլ քաղաքական, որոնք ուղղված են երկրում ժողովրդավարության ամրապնդմանը։ Այսպիսով՝ այն, ինչ նա նախաձեռնել է նախագահի պաշտոնում, մեծ հաշվով կյանքի պետք է կոչի և իրականացնի կառավարությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը