Մեքենան շրջվել է ձորակը. փրկարարները կանխել են պայթյունը
Մարտի 1-ին, ժամը 21.53-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջի պողոտայում` «Խորհրդային Հայաստանի 50-ամյակին նվիրված հուշահամալիրին» հարակից, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով:
Քիչ անց տեղեկություն է ստացվել նաև տեղում գազի արտահոսքի առկայության մասին, և դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 11 ՕԼ 770 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը:
Նախքան փրկարարների ժամանումը` շտապօգնության բրիգադների կողմից վարորդ, 1979 թ. ծնված Արարատ Խոնդկարյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր, 1983 թ. ծնված Յանա Իվանովան` թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը կայուն է:
Փրկարարներն ու հրշեջ-փրկարարներն իրականացրել են կանխարգելիչ աշխատանքներ` հետագա պայթյունից խուսափելու համար: