Ահարոն Ադիբեկյանը՝ Գագիկ Ծառուկյանին. «Չես ուզում՝ մնա քո մակարդակին»
Իր նախավերջին ասուլիսի ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին անվանել էր «ռեստորանային մտածողության տեր քաղաքական գործիչ»: Դրանից ընդամենը մի քանի օր անց Գ. Ծառուկյանին եվրոպական արժեքների տարածման համար պարգևատրեցին մեդալով։ Հարցին, թե այդ երևույթը նպաստե՞լ է փոխել իր կարծիքը ԲՀԿ առաջնորդի նկատմամբ, Ա. Ադիբեկյանը պատասխանել է.
-Այդ երևույթն ինձ համոզեց, որ եթե ես մի 20 000 դոլար ունենայի, նույն պաշտոնը ինքս կգնեի։ Դրանք վաճառվող պաշտոններ են։ Նման պաշտոն ինձ պետք չէ։ ...Հին ասացվածք կա՝թագավորին շրջապատն է ստեղծում։ Իր շրջապատը գավառական, կիսագրագետ է։ Դժբախտաբար եմ ասում, որովհետև եթե նա ունենար ուրիշ շրջապատ, կարող է լրիվ ուրիշ որակների կրող լինել,- հայտարարել է Ա. Ադիբեկյանը։