Էդվարդ Նալբանդյան. «Թուրքիայի փորձերը, միջամտելու արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընացին, կարող են այդ գործընթացին վնաս հասցնել»
Մայիսի 14-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջեւ համագործակցության ընդլայնման ուղիները, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության ակտիվացման հնարավորությունները: Բրիտանական կողմի առաջարկությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի և Միացյալ Թագավարության արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ:
Զրուցակիցներն անդրադարձան նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս ենթատեքստում Բրայան Ֆոլը ողջունեց այդ ուղղությամբ վերջերս արձանագրված առաջընթացը և հույս հայտնեց, որ կողմերը շուտով կսկսեն պայմանավորվածությունների իրականացումը:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի երեկ Բաքվում արված հայտարարություններին, նախարար Նալբանդյանը նշեց, որ Թուրքիայի փորձերը միջամտելու արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընացին կարող են այդ գործընթացին վնաս հասցնել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի բնորոշմամբ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություներն ընթանում են Մինսկի Խմբի եռանախագահների միջնորդությամբ' մադրիդյան առաջարկությունների հիման վրա և կողմերը փորձում են մոտեցնել իրենց դիրքորոշումները: Նա հավելեց, որ եթե Թուրքիան ցանկանում է օգնել հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ապա դրա ամենաճիշտ ձևը կլինի ընդհանրապես չխառնվել այդ հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացին:
Էդվարդ Նալբանդյանն ու Բրայան Ֆոլը մտքեր փոխանակեցին արցախյան հիմնխանդրի կարգավորման վերաբերյալ, ընգծելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն