Թուրքագետ. «Կան բոլոր իրավական հիմքերը օրինագծի ընդունման համար»
–Սահմանադրական դատարանի որոշումը հուսախաբ լինելու առիթ չէ, ինչպես նախորդ որոշումները՝ ցանցառության հասնող էյֆորիայի,–այս մասին այսօր թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ համատեղ մամլո ասուլիսին ասել է Անուշ Հովհաննիսյանը։
Ըստ թուրքագետների՝ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընկճվելու առիթ լինի ֆրանսիացիների, ոչ թե հայերի համար, չնայած իշխանական լրատվամիջոցների, իշխանամետ փորձագետների և քաղաքական գործիչների պնդումներին, որ ինչպես Սարկոզիի նախաձեռնությունը, այնպես էլ Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը ՀՀ դիվանագիտության հաղթանակը չեն։
Խոսելով այդ որոշման պատճառներից՝ փորձագետները միակարծիք էին այն բանում, որ չնայած Թուրքիայի կողմից առկա ճնշումներին՝ չի կարելի բացառել նաև Սիրիայի գործոնը։
–Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Թուրքիան այս պարագայում դաշնակիցներ են։ Հայերի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կարող էր խանգարել այդ երեք երկրների միասնական քայլերին,–ասել է Չաքրյանը՝ հավելելով, որ չի կասկածում Սարկոզիի անկեղծությանը։
Փորձագետները նաև համոզված են, որ դեռ վաղ է շրջել այս գործընթացի էջը, քանի որ ինչպես Սարկոզին, այնպես էլ Սարկոզիի հիմնական քաղաքական մրցակիցները միանշանակ դիրքորոշում ունեն այս խնդրի շուրջ։
Մեջբերելով Պատրիկ Դևեջյանի խոսքերը, ով ՍԴ–ի որոշումն իրավական առումով շատ փխրուն է որակել՝ Անուշ Հովհաննիսյանն ասել է.
–Կան բոլոր իրավական հիմքերը օրինագծի ընդունման համար. կան նախադեպեր ինչպես Ֆրանսիայում՝ Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրենք, այնպես էլ այլ երկրներում, մասնավորապես Շվեյցարիայում, որտեղ նմանատիպ օրենքով արդեն իսկ պատասխանատվության են ենթարկվել Հայերի ցեղասպանությունը ժխտող թուրք գործիչներ։

7or.am