Լրահոս

02.03.2012 16:21


Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է առաջին տեղը զիջել Քոքոբելյանին

Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է առաջին տեղը զիջել Քոքոբելյանին

«Ազատ դեմոկրատների» հետ հնարավոր դաշինքի համամասնական ցուցակը դեռ չի քննարկվել, այդ թվում՝ ով է գլխավորելու այդ ցուցակը։ Այս մասին այսօր տեղի ունեցած «Ժառանգության» համագումարից հետո ասել է այդ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։ «7օր»–ի հարցին՝ պատրա՞ստ է առաջին տեղը զիջել «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանին, Ր. Հովհաննիսյանը պատասխանել է.

–Նախորդ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին համատեղ մեծ լուծումը կյանքի կոչելու համար «Ժառանգությունն» առաջարկեց իր համար վեցերորդ և քսանհինգերորդ տեղերը։ Դա մեր մոտեցման մշտական արժեքն է, և կարծում եմ, որ որոշումը ոչ միայն փոխզիջումային լինի, այլ նաև արդյունավետ արդյունք բերելու հիման վրա կխարսխվի։

Րաֆֆի Հովհաննիսյանը հաջորդ խորհրդարանում հնարավոր է համարում համագործակցություն,  օրինակ, ՀԱԿ–ի և ԲՀԿ–ի հետ։

–Հատկապես ազատ, արդար ընտրությունների դեպքում բոլորի հետ էլ համագործակցություն պատկերացնում ենք, այդ թվում՝ ՀՀԿ–ի,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը