Լյովա Խաչատրյանը դեռ անկուսակցական է, բայց առաջարկներ ստացել է
2007թ. մայիսի 12-ին թիվ 14 ընտրատարածքից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Լյովա Խաչատրյանը դեռ անկուսակցական է, թեև անդամագրվելու առաջարկներ կուսակցություններից ստացել է։ Այս մասին նա ասել է «7օր»–ին՝ մանրամասնելով միայն.
–Կան խոսակցություններ, բայց կոնկրետ ոչինչ չկա դեռ։ Շատ քիչ է մնացել ամբողջության մասին խոսելու համար։
Պատգամավորը նշել է, որ այս պահին հստակ միայն մե՛կ որոշում ունի՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է իր թեկնածությունը։
Հիշեցնենք, որ Լյովա Խաչատրյանը մեծամասնական ընտրակարգով ընտրված այն պատգամավորներից է, ով կողմ է արտահայտվում 100% համամասնական ընտրակարգին անցնելուն։

7or.am