Լրահոս

14.05.2009 19:39


«Նաիրիտում» պայթել է մոնոացետիլեն

Ըստ տարածվող ոչ պաշտոնական լուրերի «Նաիրիտում» պայթել է մոնոացետիլեն գազը։ Այն օգտագործվում է կաուչուկի արտադրության նախնական փուլում և պահվում է հատուկ բարձր ճնշման «ապարատներում»։

Զոհերի և վիևավորների մասին դեռ ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա։ Ականատեսները պատմել են, որ շտապօգնության աշխատակիցները դուրս են բերել գործարանի մի աշխատակցի, ով պայթած 1–12 Բ արտադրամասի աշխատակիցներից չէ, բայց տուժել է պայթյունի բեկորներից։

Այս խորագրի վերջին նյութերը