Մարտի 3-ը Գրողների միջազգային օրն է: Այն սկսել է նշվել 1986թ. մարտի 3-ից գրողների միջազգային «Փեն» ակումբի որոշմամբ։
Ակումբի անվանումը հապավում է՝ Poets, Essayists, Novelists՝ բանաստեղծներ, էսսեիստներ, վիպասաններ, չնայած իրականում այն ներառում է գրական բոլոր ժանրերով զբաղվողներին, նաև լրագրողներին ու պատմաբաններին: Հետաքրքիր է, որ հապավումը համընկնում է անգլերեն գրիչ բառին։
«Փեն»–ը 1921թ. հիմնադրել է անգլիացի գրող Քեթրին Էյմի Դոուսեն Սքոթը Լոնդոնում: Ակումբի նպատակն է բարեկամություն հաստատել աշխարհի բոլոր մասերում գտնվող գրողների միջև, ստեղծել գրողների համաշխարհային ասոցիացիա՝ ընդգծելու գրականության կենտրոնական դերը համաշխարհային մշակույթի մեջ, պաշտպանել գրականությունը ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող սպառնալիքներից և պայքարել ազատ խոսքի համար:
Հայաստանում «Փեն» ակումբի նախագահն է Աննա Միքայելյանը։
Այսօր Գրողների միջազգային օրն է