Լրահոս

03.03.2012 12:48


Խախտում կատարածների հասցեները խառնում են

Խախտում կատարածների հասցեները խառնում են

–Մեկ և կես ամսվա ընթացքում Երևանի փողոցներում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են 16 500 երթևեկության կանոնների խախտում, որոնց մեծ մասը՝ շուրջ 13 հազարը՝ արագության գերազանցում,– այսօրվա մամլո ասուլիսում ասել է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։ Միաժամանակ նա նշել է, որ անցած տարվա ընթացքում ճանապարհային ոստիկանության տեսուչներն արձանագրել են 750 հազ խախտում։

–Վարորդներն արդեն գիտեն՝ որտեղ են տեղադրված տեսախցիկները, և ճանապարհների այդ հատվածներում կանոնները չեն խախտում։ Եթե տեղադրման առաջին օրերին տեսախցիկներն արձանագրում էին 300–500 խախտում, ապա առատ ձյան օրերին նվազագույնը մեկ օրվա ընթացքում գրանցվել է 11 խախտում, –նշել է Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև մեկ այլ խնդրի՝ կապված երթևեկության կանոնների խախտման արձանագրման հետ.

–Մենք ստանում ենք բողոքներ, երբ մեկ վարորդի կատարած խախտման արձանագրությունը փոստով ստանում է մեկ այլ վարորդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը