Լրահոս

03.03.2012 13:06


«Աքիլլեսը» վարորդների խնդիրների մասին

«Աքիլլեսը» վարորդների խնդիրների մասին

–Չնայած վարորդական վկայական ստանալու հետ կապված քաշքշուկը նվազել է, այնուամենայնիվ, կան որոշակի խնդիրներ,–այսօր լրագրողներին հայտնել է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

Առաջին խնդիրը կապված է կառավարության այն որոշման հետ, ըստ որի՝ վարորդական վկայական ստանալու համար քննությունը քաղաքացիները պետք է անցնեն բացառապես մեխանիկական փոխանցման տուփ ունեցող մեքենաների վրա։

–Այսօր մեխանիկական փոխանցման տուփով շատ քիչ մեքենա է արտադրվում։ Նախկին ոստիկանապետը թույլ էր տվել քաղաքացիներին քննություն հանձնել ավտոմատ փոխանցումատուփով մեքենաներով, սակայն այժմ ավտոսիրողները զրկված են նման հնարավորությունից,– նշել է Հովհաննիսյանը։

Մյուս խնդիրն օրենսդրական անճշտությունն է՝ կապված սահմանափակ կարողություններով մարդկանց կողմից վարորդական վկայական ստանալու հետ։

–Ճանապարհային ոստիկանությունը սահմանափակ կարողություններով անձանց ուղեգիր է տալիս պոլիկլինիկայում ստուգում անցնելու համար։ Բժիշկները բարեխղճորեն անցկացնում են ստուգումները և արձանագրում, որ, այո՛, մարդը խնդիրներ ունի։ Բայց ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ պոլիկլինիկան չեն ասում՝ կարո՞ղ է այդ մարդը մեքենա վարել, թե՞ ոչ։ Խորհրդային տարիներին կար հատուկ հանձնաժողով, որը և կայացնում էր նման որոշումներ, այժմ այդ հանձնաժողովը չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը