Լրահոս

03.03.2012 17:52


Վահան Հովհաննիսյան. «Հնարավոր է՝ ՀՅԴ-ն համագործակցի այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ»

Այսօր ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնի երիտասարդական ակումբում հանդիպման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն անդրադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես՝ նախընտրական պայքարին՝ նշել է, որ հնարավոր է՝ ՀՅԴ-ն համագործակցի այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ:

-Ես չեմ բացառում, որ համագործակցությունը կարող է ուրիշ ձևեր էլ ընդունել: Օրինակ` «Ժառանգությունը» կարող է մեծամասնականով պատգամավորի թեկնածություն դնել, իսկ մենք պաշտպանենք նրան և հակառակը,–ասել է նա:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ՀՅԴ-ն այն օրինագծի վերաբերյալ, որով արտակարգ իրավիճակը երկրում հայտարարվելու է նախագահի որոշումով՝ Վահան Հովհաննիսյանը նշել է.

Դաշնակցությունը կտրուկ դեմ է այդ օրենքի ընդունմանը և դեմ է լինելու երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակԲայց, մինչ այդ քննարկումը, ֆրակցիան այս օրենքի մեջ երկու կարևորագույն փոփոխություններ մտցնելու առաջարկություններ է ներկայացրելՄեկը վերաբերում է զորքերի օգտագործմանըՀնարավոր էոր երկրում ստեղծվի այնպիսի մի իրավիճակոր սահմանադրական կարգին սպառնալիք լինի և առկա ոստիկանական ուժերը չբավարարենԴա կնշանակիոր այդ ոստիկանական ուժերը պետք է վերանայելվերազինելվերակազմավորել և դարձնել ավելի գրագետԲայց ոստիկանական այդ պակասը չի կարելի լրացնել բանակի օգտագործմամբ: Երկրորդ խնդիրն այն էթե ով է որոշում՝ արդյոք իրավիճակն արտակա՞րգ էԸստ այս օրինագծիմիայն նախագա՛հըՄեր առաջարկն էոր խորհրդարանի նիստըորը պիտի տեղի ունենա արտակարգ իրավիճակ հայտարարելուց անմիջապես հետոիրավունք ունենա փոփոխություններ մտցնել նախագահի հրամանի մեջԴեռ իշխանությունը չի ուզում այդ առաջարկն ընդունել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը