Այսօր առավոտյան Փարիզում վայրէջք է կատարել երկու լրագրողների դիակները տեղափոխող ինքնաթիռը: Լրագրող Մերի Կոլվինը և ֆոտոլրագրող Ռեմի Օշլիկը զոհվել էին Սիրիական Հոմս քաղաքում անցած շաբաթ: Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ տեղյակ չէին լրագրողների Սիրիայում գտնվելու մասին: Ավելի վաղ դիակները հնարավոր չէր տեղահանել Հոմսում տեղի ունեցող կատաղի մարտերի պատճառով: Զոհված լրագրողներին հայտնաբերել են հինգշաբթի երեկոյան Հոմսի Բաբա-Ամր թաղամասում:
Սիրիայի արտգործնախարարությունը իր ցավակցություն է հայտնել զոհված լրագրողների ընտանիքներին և կրկին դիմել է արտասահմանցիներին` զգուշացնելով անորինական մուտք չգործել երկիր և չայցելել ահաբեկիչների կողմից հսկվող տարածքներ:
Սիրիայից ստացվող տեղեկությունների համաձայն` բանակը արդեն ամբողջությամբ վերահսկողության տակ է առել Բաբա-Ամրը: Ընդդիմադիր գրհայինները ստիպված են եղել հետ քաշվել: «Սիրիական ազատ բանակի» ղեկավարությունը դա «տակտիկական նահանջ» է անվանել:
Սիրիայում զոհված լրագրողները տեղափոխվել են Փարիզ