Լրահոս

05.03.2012 09:25


ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են

ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 09:15-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով անանցանելի են Սելիմի լեռնանցքը,Վերին-Գետաշեն-Մադինա, Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Նորաշեն, Ուրցաձոր-Լանջառ, Գյումրի-Սպիտակ, Գյումրի-Աշոցք, Գյումրի-Ամասիա ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Երևան-Հրազդան, Երևան-Զովունի, Դիլիջան-Սևան, Կոտայքի մարզի Ալափարս-Սոլակ, Գեղարքունիքի մարզի Ծովակ-Ախպրաձոր ավտոճանապարհները և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա հատվածը: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

***
Մարտի 5-ի ժամը 09։15-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, և առկա է ձնահյուսքի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա)  և Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան  պատճառով  երթևեկությունը արգելված է  կցորդների,  կիսակցորդների  և 30-ից ավելի նստատեղ ունեցող  ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթևեկությունը  բաց է, Մլեթա-Գուդաուրի (Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված  է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային ոստիկանության անմիջական  հսկողության և համակարգման ներքո: 

Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Այս խորագրի վերջին նյութերը