ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 09:15-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով անանցանելի են Սելիմի լեռնանցքը,Վերին-Գետաշեն-Մադինա, Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Նորաշեն, Ուրցաձոր-Լանջառ, Գյումրի-Սպիտակ, Գյումրի-Աշոցք, Գյումրի-Ամասիա ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Երևան-Հրազդան, Երևան-Զովունի, Դիլիջան-Սևան, Կոտայքի մարզի Ալափարս-Սոլակ, Գեղարքունիքի մարզի Ծովակ-Ախպրաձոր ավտոճանապարհները և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա հատվածը: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
*** Մարտի 5-ի ժամը 09։15-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, և առկա է ձնահյուսքի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթևեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթևեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի (Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է: Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 09:15-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով անանցանելի են Սելիմի լեռնանցքը,Վերին-Գետաշեն-Մադինա, Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Նորաշեն, Ուրցաձոր-Լանջառ, Գյումրի-Սպիտակ, Գյումրի-Աշոցք, Գյումրի-Ամասիա ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Երևան-Հրազդան, Երևան-Զովունի, Դիլիջան-Սևան, Կոտայքի մարզի Ալափարս-Սոլակ, Գեղարքունիքի մարզի Ծովակ-Ախպրաձոր ավտոճանապարհները և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա հատվածը: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
***
Մարտի 5-ի ժամը 09։15-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, և առկա է ձնահյուսքի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթևեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթևեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի (Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է: