Երթևեկության կանոնակարգման և բեռնաթափման նպատակով մայրաքաղաքում իրականացվում են ճանապարհաշինական նոր լայնածավալ աշխատանքներ:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Ուլնեցի-Ռուբինյանց փողոցները կապող նոր 2,5 կմ երկարությամբ և 14 մ լայնությամբ երկշերտ ավտոճանապարհի կառուցման ուղղությամբ, որը հնարավորություն կտա միանալ նաև Ալմաստ գործարանին հարակից կամուրջի տրասպորտային հանգույցին: Շինաշխատանքների երկրորդ փուլով նախատեսված է ևս մեկ նոր ճանապարհ դեպի բուսաբանական այգի, որով կմիանան Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանները:
Երևանի գլխավոր հատակագծով ևս մեկ նոր ճանապարհաշինական նախագիծ է իրականացվում Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապելու նպատակով: Անընդհատ երթևեկությամբ 2,2 կմ երկարությամբ 4–շերտանի նոր ճանապարհի ընդհանուր հողային պաստառի երկարությունը կլինի 35,5 մետր: Մայրուղու մոտ 1 կմ երկարությամբ հատվածում հողահարթեցման աշխատանքներն արդեն ավարտված են: Միաժամանակ կկառուցվի նաև տեղական նշանակության ևս մեկ ճանապարհ, որը կսպասարկի նախատեսվող մայրուղու և Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում ներկայում կառուցապատված և կառուցապատման ենթակա տարածքները: Սահմանված ժամանակացույցով ծրագրի առաջին փուլի աշխատանքները կավարտվեն 2013թ. գարնանը: Երկրորդ փուլով Իսակովի պողոտայի տրասպորտային հանգույցին կմիանա նաև Արշակունյաց պողոտայից սկիզբ առնող նոր ավտոճանապարհը: Նոր մայրուղիները հետագայում հնարավորություն կտան զարգացնել տրանսպորտային ցանցը:
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում նախատեսված են նաև ասֆալտապատման և որոշ ճանապարհների լայնացման աշխատանքներ:
Նոր ճանապարհներ մայրաքաղաքում

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն