ՀՀ ԱԺ 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցն ընդունվել է սահմանադրական կարգի կոպիտ խախտումներով, այն է՝ ընդունվել է համաձայն և ի կատարումն այն «Ընտրական օրենսգրքի» պահանջների, որը չի ընդունվել ՀՀ Սահմանադրությամբ լիազորված մարմնի՝ ԱԺ նիստի կողմից /71 և 79-րդ հոդվածներ/:
Այսինքն՝ նման Ընտրական օրենսգիրք գոյություն չունի:
Հիշեցնում ենք, որ 26.05.11թ. ԱԺ նիստը վարել է պատգամավոր Հ. Աբրահամյանը, որն այդ իրավունքը չուներ, քանի որ ԱԺ խոսնակի պաշտոնը զբաղեցրել է Սահմանադրության 62-րդ հոդվածի /ԱԺ կանոնակարգի 97-րդ հոդվածի 8-րդ մաս/ պահանջների խախտումներով, այն է՝ առանց ԱԺ «նախկին» խոսնակին պաշտոնից ազատման մասին որոշում կայացնելու, այն էլ՝ գաղտնի քվեարկությամբ:
Արդյունքում, պատգամավոր Հ. Աբրահամյանը, զբաղեցնելով ԱԺ նախագահի պաշտոնը, ապօրինի է դարձրել ԱԺ նիստը և, որպես հետևանք, 29.09.08թ. «նիստի» քվեարկությունը:
Այսինքն՝ օրենսդիր իշխանության յուրացման ևս մի անթաքույց փաստ:
Անկասկած, դա է նաև պատճառը, որ այդ «իրավական ակտը» հնարավորություն է տալիս ՀՀԿ–ական բազմածավալ խախտումների, ինչն առատորեն, արդեն իսկ, ցուցադրում է Վարչապետը՝ ահռելի պետական միջոցներ օգտագործելով հօգուտ իր կուսակցության քարոզչության:
ԿԸՀ-ը, որևէ առարկություն չունենալով սույն խնդրով մեր բողոքին, անհիման մերժեց վերջինս՝ մեկնաբանելով, իբր թե իրավունք չունենք այդ հարցով դիմել ԿԸՀ-ին: Այսօր ապօրինի այդ ժամանակացույցի վերացման հայցով դիմել ենք Վարչական դատարան:
Մի կողմից մտահոգություն հայտնելով, որ Սահմանադրության հիշյալ հոդվածները Ձեր ուշադրությանը համառորեն չեն արժանանում, այնուամենայնիվ, կ ո չ ե ն ք ա ն ու մ՝ օգտագործել սահմանադրական Ձեր հնարավորությունները և գործածությունից հանել առաջիկա ընտրություններն ապօրինի դարձնող հերթական գործոնը, այն է՝ 24.02.12թ.. ԿԸՀ-ի թիվ 36-Ա որոշումը...
ԿԸՀ անիրավաչափ ժամանակացույցի մասին
ՀՀ Նախագահին
ԱԺ օրինապաշտ պատգամավորներին
ՄԻՊ-ին

Ժամանակ, կարծես թե, կա:
ՀՊԱԿ