Լրահոս

05.03.2012 10:18


ԿԸՀ անիրավաչափ ժամանակացույցի մասին

ԿԸՀ անիրավաչափ ժամանակացույցի մասին

ՀՀ  Նախագահին

ԱԺ  օրինապաշտ  պատգամավորներին

ՄԻՊ-ին

ՀՀ ԱԺ 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցն  ընդունվել  է  սահմանադրական կարգի կոպիտ    խախտումներով, այն  է՝ ընդունվել  է  համաձայն  և ի կատարումն այն «Ընտրական օրենսգրքի»  պահանջների, որը  չի  ընդունվել   ՀՀ  Սահմանադրությամբ լիազորված  մարմնի՝ ԱԺ  նիստի  կողմից /71  և  79-րդ հոդվածներ/:

Այսինքն՝ նման  Ընտրական  օրենսգիրք  գոյություն  չունի:

Հիշեցնում  ենք, որ  26.05.11թ.  ԱԺ  նիստը  վարել  է  պատգամավոր Հ. Աբրահամյանը, որն  այդ  իրավունքը  չուներ, քանի  որ  ԱԺ խոսնակի պաշտոնը  զբաղեցրել  է  Սահմանադրության 62-րդ հոդվածի /ԱԺ  կանոնակարգի  97-րդ  հոդվածի  8-րդ մաս/  պահանջների  խախտումներով, այն  է՝ առանց  ԱԺ  «նախկին» խոսնակին պաշտոնից  ազատման մասին որոշում կայացնելու, այն  էլ՝ գաղտնի  քվեարկությամբ:

   Արդյունքում, պատգամավոր  Հ. Աբրահամյանը, զբաղեցնելով  ԱԺ  նախագահի պաշտոնը, ապօրինի  է դարձրել ԱԺ   նիստը  և, որպես  հետևանք, 29.09.08թ.  «նիստի» քվեարկությունը:

   Այսինքն՝ օրենսդիր  իշխանության  յուրացման ևս  մի  անթաքույց  փաստ:

   Անկասկած, դա է նաև  պատճառը, որ  այդ  «իրավական  ակտը»  հնարավորություն  է տալիս  ՀՀԿ–ական  բազմածավալ  խախտումների, ինչն  առատորեն, արդեն  իսկ, ցուցադրում  է  Վարչապետը՝ ահռելի  պետական միջոցներ  օգտագործելով  հօգուտ  իր  կուսակցության  քարոզչության:

   ԿԸՀ-ը, որևէ  առարկություն  չունենալով  սույն խնդրով  մեր  բողոքին, անհիման  մերժեց  վերջինս՝ մեկնաբանելով, իբր թե իրավունք  չունենք  այդ հարցով  դիմել  ԿԸՀ-ին: Այսօր ապօրինի  այդ  ժամանակացույցի  վերացման  հայցով  դիմել  ենք  Վարչական դատարան:

Մի  կողմից մտահոգություն  հայտնելով, որ  Սահմանադրության  հիշյալ  հոդվածները  Ձեր  ուշադրությանը  համառորեն  չեն  արժանանում, այնուամենայնիվ, կ   ո   չ     ե  ն  ք      ա  ն  ու  մ՝ օգտագործել  սահմանադրական  Ձեր  հնարավորությունները  և  գործածությունից   հանել  առաջիկա  ընտրություններն  ապօրինի  դարձնող  հերթական  գործոնը, այն  է՝ 24.02.12թ..  ԿԸՀ-ի  թիվ  36-Ա  որոշումը...

Ժամանակ, կարծես  թե, կա:

ՀՊԱԿ

Այս խորագրի վերջին նյութերը