Ռուբեն Հակոբյան. «ՀՀ-ն պետք է ձեռք բերի սահմանադրություն, որը հանրապետությունը կհռչակի խորհրդարանական»
Այսօրվա ասուլիսին անդրադառնալով «Ժառանգություն»–«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների հնարավոր համագործակցությանը՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը նշել է.
–«Ազատ դեմոկրատների» հետ մենք լուրջ աշխատանք ենք կատարում, որպեսզի ձևավորենք այնպիսի քաղաքական ուժ, որը հիմնված կլինի հասարակա–քաղաքական հզոր գաղափարախոսության վրա։ Սա լինելու է ո՛չ թե նախընտրական բլոկ, այլ քաղաքական մի նոր հարթություն։ Սակայն ընտրությունների գնալու ձևաչափը դեռևս մշակված չէ։
Ռուբեն Հակոբյանը հավելել է, որ «Ժառանգություն»–ը կհամագործակցի բոլոր այն ուժերի հետ, որոնք կհամաձայնեն կուսակցության հետևյալ 3 դրույթներին.
–Հայ–թուրքական հարաբերությունները պետք է կառուցվեն առանց որևէ նախապայմանի։
–ՀՀ–ն պետք է ճանաչի ԼՂՀ–ի անկախությունը, և չպետք է ստորագրվի ոչ մի փաստաթուղթ, որը հարցականի տակ կդնի ԼՂՀ–ի անկախության փաստը։
–ՀՀ–ն պետք է ձեռք բերի նոր սահմանադրություն, որը հանրապետությունը կհռչակի խորհրդարանական։

7or.am